Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե լայն ժապավենի վրա, երկու շարքով ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը, չորս ռուսական, երեսունութ պարսկական մետաղադրամներ: Ներքևի շարքի մետաղադրամներից կախված են վաթսուներեք տարբեր արժեքների պարսկական մետաղադրամներ; Ճարմանդն ունի կլոր հավելված, որի կենտրոնում կա հյուսածո և հատիկանախշ ցածր գմբեթաձև ելուստ: Ճարմանդը զարդանախշված է բուսական ոճավորված պատկերներով:
Նյութը՝ արծաթ, ոչ թ.մ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՔաշ (գր)՝ 784.1Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1070/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-193