Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա փոկերի միջոցով ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը և ռուսական 19-րդ դարի 63 հատ «20»- կոպեկանոց մետաղադրամներ: Ճարմանդի մասերից մեկն ունի կլոր, ալիքաձև կտրտված եզրերով հավելված, որի կենտրոնում ամրացված է մի մեծ սրածայր գմբեթաձև ելուստ: Նույն տիպի փոքր ելուստներ կան նաև ճարմանդի մյուս երկու մասերի վրա: Զարդանախշված է ոճավորված բուսական և երկրաչափական պատկերներով: Նյութը՝  արծաթ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  530 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2454/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-434