Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Արծաթյա դրամներով գոտու ճարմանդն ունի շրջանաձև մանրանախշով արված մաս, որին միացած է ուղղանկյունաձև երկրորդ մասը, որին մանր, սևագույն, ծեծված նախշը: Մելխիորե ճարմանդը թերի է, ծռմռված, մաշված, անցքեր ունեցող կաշվին ամրացված են 1860-1866 թթ. արծաթե Ցարական Ռուսաստանի 20 կոպեկանոցներ՝ 50 հատ և մեկ պարսկական արծաթե դրամ: Հակառակ երեսից երևում են դրամները ամրացնող հաստ թելերի հանգույցները: Գոտու մյուս ծայրը պոկված է, թերի:
Նյութը՝ Արծաթ, մելխիոր, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ք.Նոր ԲայազետՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2673
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԲ 1758