Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Բնօրինակի անվանում՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ գորգադաշտը հարդարված է աստիճանաձև եզրերով չորս շեղանկյուն շրջանակներով, որոնք ներսում ունեն եռանկյուններից բաղկացած, կեռերով հարդարված շեղանկյուն պատկերներ: Դաշտի վրա իրար զուգահեռ կա արձանագրություն՝ «ՊԱ» /կցագիր/, սրան զուգահեռ նույն արձանագրությունն է՝ հայելային: Ունի երեք եզրագոտի. ներքին գոտին ծաղկանախշ է, արտաքինը՝ գալարանախշ, կենտրոնական գոտին ունի սպիտակ հիմնագույն և հարդարված է իրար նայող թռչնագլուխների շարքով:
Լայնություն (սմ)՝ 125Երկարություն (սմ)՝ 225Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7190
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3196