Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Գորգի կարմիր դաշտով քառանկյան մեջ երեք ութանկյուններ են՝ երկնագույն, կարմիր և կապույտ դաշտերով: Յուրաքանչյուրի ներսում գույնզգույն օձերի պատկերներ են, կենտրոնում՝ քառանկյան մեջ, կեռավոր նախշազարդ : Քառանկյան երկարությամբ երկու կողմերով ձգվում է մոմերի շարք, բաց տարածության վրա տեղադրված են նաև կենդանիներ և աստղածաղիկներ: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ:Առաջին դարչնագույն շրջանակի վրա մանր ծաղիկներ են, երկրորդ սպիտակ շրջանակի վրա՝ կարմիր և կապույտ ծաղիկներ: Երրորդ կարմիր ֆոնով շրջանակի վրա կապույտ ճյուղավորված զարդանախշ է գնում:
Գորգը ունի ընդհանուր մաշվածություն, հենքատեղերը բաց են: Խավ գոյություն չունի: Եզրային հյուսվածքները քայքայված են:
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 206Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կապանի Արծվանիկ գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1887 թվականՆվիրատու՝ Թանգիկ ՀարությունյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-5927
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-1579