Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ գորգադաշտի վրա պատկերված են կարմիր հիմնագույնով կետանախշերով եզրված՝ երեք և սպիտակ հիմնագույնով՝ «սղոցանախշով» երկու մեկընդմեջ քառանկյուն պատկերներ, որոնք հարդարված են խոյանախշերով բոլորված ուղղանկյունաձև հորինվածքներով, կենտոնում մի դեպքում՝ մեկ, մյուսում՝ երկուական խոյագլուխ պատկերներ: Հորինվածքը եզերվում է շեղանկյուն պատկերների մեջ ամփոփված աստղածաղիկներով և C-աձև զարդաձևերով: Ունի երեք եզրագոտի. սպիտակ հգ-ով կենտրոնինը հարդարված է խաչաձև հոևինվածքներով, որի կողային հատվածներից կեռերով են դուրս ելնում, ներքին և արտաքին գոտիները՝ «սղոցանախշ» են: Ունի կետանախշ չորս զարդագոտի:
Լայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 305Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱլաշկերտՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 29.12.1984թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5801
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2680