Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր դաշտի վրա պատկերված է կապույտ հիմնագույնով ուղղանկյունաձև խոշոր հարթություն, որը լայնակի կողմերում ունի խորանաձև մեկական հանույթներ: Հորինվածքը եզերված է զիգզագներով հարդարված ժապավենով, իսկ ներսում՝ կեռանախշ ժապավեններով զարդարված կարմիր հիմնագույնով ուղղանկյունաձև հորինվածքներ են պատկերված, որոնք մի դեպքում ամբողջապես իսկ մյուս դեպքում՝ մասամբ եզերված են դեղին գույն ունեցող ժապավենով, ընդհանուր առմամբ ժապավենը ծաղկանախշ է: Դաշտի գրեթե անկյուններում անկանոն կտրված կապույտ շրջանակի մեջ պատկերված է կեռանախշ ուղղանկյուն հորինվածքներ՝ կենտրոնում մեկական աստղածաղիկ: Ունի երեք եզրագոտի: Լայնություն (սմ)՝  153 Երկարություն (սմ)՝  226 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գեղարքունիք-Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3765 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1956