Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց կարմրավուն հիմնագույնի վրա պատկերված են կեռանախշ շեղանկյունաձև հինգ մեդալիոններ, վերջիններիս մեջ ամփոփված են մեկական վեցանկյուն շեղանկյունի թռչնապատկերներ: Դաշտը լրացված է շեղանկյուն, ութանկյուն խոյակերպ պատկերներով: Ունի երեք եզրագոտի: Կենտրոնական գոտու մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են խաչաձև հատված գծանախշերից կազմված վարդյակներ, մյուս երկուսի վրա՝ բուսանախշեր: Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  340 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բագրևանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19 դ. վերջ- 20-ի սկ. Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3381 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1591