Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են նշաձև նախշերից, կեռիկազարդ և այլ բուսանախշերի հորինվածքների կանոնավոր շարքեր: ՈՒնի երեք եզրագոտի: Կենտրոնի կարմիր հիմնագույնի վրա ալիքաձև գծանախշ հարդարված ծաղիկներով: Եզրայինները նեղ են՝ «երեքնուկ» ծաղկանախշով: Նեղ գոտու վրա ունի հայատառ արձանագրություն: Լայնություն (սմ)՝  161 Երկարություն (սմ)՝  260 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Խոյ-Սալմաստ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5816 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2695