Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գորգի դաշտի հիմնագույնը մուգ կարմիր է: Դաշտի վրա երեք շարքով պատկերված են վարդյակներ: Շարքերի երկարությամբ պատկերված են խաչահիմք նախշեր սլաքաձև ծայրերով: Գորգի երկարությամբ ձգվում են յոթ զարդագոտի: Մեջտեղինն ամենալայնն է, նրա վրա պատկերված են բազմաճառագայթ եզրերով ութանկյուններ: Մնացած գոտիները բուսանախշ են և ավելի նեղ են: Լայնակի ուղղությամբ այս գոտիները կրկնվում են և ավելանում է ևս մեկ լայն զարդագոտի, որի վրա պատկերված են ատամնավոր թեք գծեր:
Լայնություն (սմ)՝ 106Երկարություն (սմ)՝ 191Նյութը՝ բուրդՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5455
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2323