Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Թուքմենական «բելուջ» տիպի գորգ է: Գորգի դաշտի բալագույն հիմնագույնի վրա երեք շարքով պատկերված են խիտ դասավորված ատամնաձև եզրեր ունեցող շեղանկյուններ, որոնց մեջ պատկերված են ելուստավոր խաչապատկերներ: Նշված շեղանկյուններն առնված են շեղակի դասավորված ցանցի մեջ: Դաշտը գոտևորում է 4 եզրագոտի: Լայն եզրագոտու վրա պատկերված են երկրաչափական զարդահորինվածքներ: Նեղ զարդագոտիներից մեկը հարդարված է օձագալար նախշով, իսկ հաջորդ երկուսը՝ թեք գծաշերտերով: Գորգ երկու կողմից ունի վարպետագործ հավելված, որից կախված են թելափնջեր:
Լայնություն (սմ)՝ 100Երկարություն (սմ)՝ 190Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹուրքմենիաՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20 դ. կեսերՀայտնաբերման ժամանակը՝ 25.12.1988թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7159
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3165