Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտը կապույտ է, ատամնավոր եզրով: Ծայրերում՝ աստիճանաձև սրացող, ուղղանկյուն կարմիր գույնի զարդանախշ է, որի մեջ համաչափ կրկնվում են կապույտ, կանաչ, դարչնագույն, կարմիր կեռազարդ ինը բազմանիստեր: Դաշտի մեջ կան նաև աստղածաղիկներ, համակենտրոն կեռխաչեր, ոճավորված կենդանիներ, թռչուններ, մարդակերպ պատկերներ: Ունի չորս եզրագոտի՝ եզրայինը՝ նեղ, կապույտի կարմիրի համադրությամբ երկրաչափական զարդանախշով, հաջորդը՝ լայն, ծիրանագույն, դարչնագույն, կարմիր և կանաչ գույներով բեկյալաձև գծազարդով, խաչերով, երրորդ գոտին՝ կանաչակապտավունի և կարմիրի համադրությամբ երկրաչափական շղթա, չորրորդը՝ բազմագույն ոճավորված խաչերով ծաղկաշղթա: Գոտիներն առանձնանում են կետագիծ թելանախշով:
Ձևը՝ ուղղանկյուն
Խտությունը՝ 34 x 23 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, կարմիր, կապույտ, դարչնագույն
Գույները՝ բնական, արհեստական
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 265Նյութը՝ ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Զանգեզուր, ԿարսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ- 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12247