Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն փռվածք է, որի կենտրոնում մուգ կարմիրով արված են վեցանկյուն մեծ բազմանկյուն, իսկ նրա մեջ իր հերթին փոքր վեցանկյուն բազմանկյուն: Մեծ և փոքր բազմանկյունների չորսական կողմերը արված են կապույտ և կարմիր զիգզագներով: Փոքրի մեջ սպիտակով, կարմիրով և դեղինով տարված են երկրաչափական պատկերներ: Մեծ բազմանկյան չորս անկյուններում դեղինով արված են իրար զուգահեռ գծիկներ՝ կենտրոնում կարմիր կետիկներով: Ունի երեք շրջագոտի, որից առաջինը և երրորդը նման են իրար իսկ երկրորդում արված են ծաղկանախշեր, որոնք երկու կողմերով եզրագծվում են դեղինով տարված եռանկյուններով: Կենտրոնում ունի վերանորոգված մաս: Կոչվել է « Իջևան »: Ամբողջական: Լայնություն (սմ)՝  144 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ.կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2832 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1893