Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գորգադաշտի կարմիր հիմնագույնի վրա տեղադրված են երեք խոշոր իրար կցված ութանիստ զարդահորինվածքներ, որոնք կենտրոնում ունեն երկրաչափականացված վարդակ։ Դաշտի ազատ մնացած տարածքը լրացված է ոճավորված կենդանական պատկերներով, բուսանախշերով և երկրաչափական պատկերներով։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են մեխակ եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ ծաղկանախշերով և տերևանախշերով։ Մի կողմից ավարտվում է երկար, հյուսածո ծոպերով։
Լայնություն (սմ)՝ 115Երկարություն (սմ)՝ 210Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 25.12.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7175
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3163