Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույն հիմնագույն ունեցող գորգադաշտը գեղազարդված է կեռանախշերով շրջապատված, իրար կցված երեք շեղանկյունաձև զարդաշրջանակներով։ Վերջիններս իրենց մեջ ամփոփում են «կենաց ծառի» պատկերներ։ Դաշտի ազատ տարածությունը լրացված է տերևաձև նախշերով, չորս եռանկյունաձև նախշերով, որոնք ամբողջական շեղանկյուն նախշի մի մասն են։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնի լայն գոտին զարդարված է փոքրիկ բազմանկյուն պատկերներով, մյուս երկու նեղ գոտիները՝ «տիկնիկ» նախշով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  242 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շաքի-Դերբենդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933թ. Հայտնաբերման ժամանակը՝  28.06.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4868/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2567