Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնական դաշտը մուգ կարմիր է, առանց զարդանախշերի։ Գոտևորված է չորս զարդագոտիներով։ Եզրային երկու գոտիները մուգ շագանակագույն հիմնագույնով են, ծածկված քառակուսիներով և կեռիկազարդ մանր շեղանկյունիներով։ Մյուս գոտին լայն է, կարմիր հիմնագույնով և ծածկված խաչաձև զարդանախշերով։ Ներքին գոտին բաց դարչնագույն է, «կարիճ» զարդանախշով ծածկված։ Մի ծայրի զարդագոտու վրա կա հայատառ անընթեռնելի արձանագրություն։ Այս մասում կան նաև մարդկային մեկական պատկերներ։ Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  275 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գուգարք–Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  19.02.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3827 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2006