Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են աստղազարդի նմանությամբ երեք մեդալիոններ՝ կենտրոնինը մուգ կապույտ, եզրինը՝ կանաչ մակերեսով։ Դաշտի վրա երկու շարքով միմյանց հանդիպակած դիրքով պատկերված են թռչունների ութ պատկերներ։ Թռչունները փետրազարդ են։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին գոտու կարմիր հիմնագույնի վրա արված է պարույրազարդ, արտաքին գոտու շագանակագույն հիմնագույնի վրա ալիքաձև գծանախշեր։ Կենտրոնականը՝ մուգ կապույտ հիմնագույնի վրա ծաղկանախշ, որոնք իրար հետ կապված են թեք գծիկներով։ Լայնություն (սմ)՝  134 Երկարություն (սմ)՝  381 Նյութը՝  բուրդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2936 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1322