Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտը բավականին նեղ է՝ կապույտ հիմնագույնով, զարդարված է տասնմեկ փոքրիկ քառակուսիներով, որոնք իրենց մեջ պարունակում են մեկական խոշոր աստղանախշեր և մանր վարդակներ։ Դաշտի ազատ տարածությունը լրացված է փոքրիկ X-աձև նախշերի շարքով։ Ունի չորս զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները զարդարված են միանման նախշերով՝ երկրաչափական պատկերներով, X-աձև նախշերով։ Երկրորդ գոտին զարդարված է օձագալար նախշերով, իսկ երրորդը՝ «գինու բաժակ» նախշով, այս գոտու վրա կա արաբատառ գրություն, որը թարգմանվում է «1915»։ Լայնություն (սմ)՝  118 Երկարություն (սմ)՝  285 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղափանի շրջ. գ. Ծավ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5779 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2658