Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա թեքությամբ չորս շարքով տեղադրված են կտրված եզրերով բազմանիստեր, որոնք ունեն շագանակագույն, բաց կանաչ, վարդագույն և կապույտ գույներ։ Բազմանիստերի մեջ ներառված ենութաթերթ վարդյակներ, որոնցից սկիզբ են առնում ծաղկատերևներ, իսկ պսակաթերթերի հատման կետում մանր խաչապատկերներ են։ Գոտևորում է 3 լայն զարդագոտի։ Կենտրոնական գոտու կարմիր հիմնագունի վրա պատկերված է գինու բաժակ զարդանախշը։ Ներքին և արտաքին գոտիների կապույտ հիմնագույնը հարդարված է օձագալար զարդանախշով։ Լայնություն (սմ)՝  110 Երկարություն (սմ)՝  190 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  10.03.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6997 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3084