Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Դասական վիշապագորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված են բեկբեկուն գծերով ժապավեններ, որոնք իրար հատվելով կազմում են շեղանկյունիներ: Դրանց յուրաքանչյուրի կենտրոնը, ինչպես նաև միացման կետերը զարդարված են համաչափ, սակայն միմյանցից տարբեր, չկրկնվող 7 արմավենյակներով, գործված վերին աստիճանի նրբությամբ և գեղարվեստական վարպետությամբ: Կենտրոնական մասում պատկերված են 2 խոշոր վիշապապատկեր, որոնք բնորոշ են 14-15-րդ դդ. դասական վիշապագորգերին, ինչպես նաև վիշապ հիշեցնող 4 պատկերներ: վերոհիշյալ 2 խոշոր վիշապապատկերները կիսով չափ պատկերված են նաև գորգի դաշտի վերևի հատվածում: Դաշտը լրացված է նաև խոշոր վարդյակներով: Վարդյակներից մեկը, որը եզերված է վիշապների մանր պատկերներով: Գոտևորում է 3 եզրագոտի: Կենտրոնական լայն գոտու փղոսկրագույն հիմնագույնը հարդարված է իրար կցված 4 վիշապների պատկերներով, որոնք կարծես թե «սվաստիկա» են հիշեցնում: Նրան հարող 2 նեղ զարդագոտիները՝ արտաքինը կարմիր հիմնագույնով, ներքինը՝ դեղին, հարդարված են ալիքաձև ժապավենով: Լայնություն (սմ)՝  257 Երկարություն (սմ)՝  530 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք-Արցախ Հայտնաբերման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17- 18-րդ դ. Հայտնաբերման ժամանակը՝  07.05.1988թ. Նվիրատու՝  Գևորգ Բաքրջյանից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7013 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3087