Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտն ունի մուգ կապույտ հիմնագույն, որի վրա տեղադրված են երեք ութանկյուն մեդալիոններ, երիզված սղոցանախշերով։ Դրանց կենտրոններում պատկերված են մեղու հիշեցնող կապույտ հիմնագույնով զարդահորինվածքներ։ Մեդալիոնների մեջ պատկերված են չորս կեռիկանախշ շեղանկյուններ, որոնց վերին անկյունում կա արձանագրություն «1933»։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու փղոսկրագույն հիմնագույնի վրա պատկերված են աստղածաղիկներ պարունակող ութանկյուններ։ Եզրայիններից առաջինը ծաղկանախշերով է։ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  193 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933թ. Հայտնաբերման ժամանակը՝  09.09.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5295 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2178