Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ունի կարմիր հիմնագույն։ Դաշտի վրա պատկերված են երեք մեծ կեռիկանախշ ութանկյուններ՝ կապույտ և սպիտակ հիմնագույներով։ Ութանկյունները զարդարված են գրականության մեջ հայտնի «Լոռի-Փամբակ» գորգերին բնորոշ հորինվածքներով։ Վերջիններս լրացված են վարդակներով, խաչերով և թռչունների սխեմատիկ պատկերներով։ Դաշտի ազատ տարածությունը զարդարում են վարդյակները, քնարաձև նախշերը, Տ-աձև նախշերը և կենդանու սխեմատիկ պատկերը։ Ունի երկու զարդագոտի։ Ներքինը՝ կապույտ հիմնագույնով է, զարդարված աստղածաղիկներով, իսկ արտաքինը՝ բաց դարչնագույն հիմնագույնով և ծաղկանախշերով։
Լայնություն (սմ)՝ 127Երկարություն (սմ)՝ 202Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Լոռի-ԳուգարքՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 24.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3752
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1943