Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև հիմնագույնի վրա, դաշտի ամբողջ երկայնքով, պատկերված են բեկբեկուն եզրերով բազմաշերտ, իրար կցված շեղանկյուններ՝ կատարված կարմիրի տարբեր երանգներով։ Շեղանկյունիների կենտրոնում պատկերված են խոշոր խաչանախշեր։ Երիզված է մեկ լայն զարդագոտիով և վեց նեղ գծանախշերով։ Գոտին կանաչ հիմնագույնով է, զարդարված աստղածաղիկներով, փոքր վարդակներով և գինու բաժակ զարդանախշին բնորոշ երկարավուն տերևանախշերով։ Այս տիպը հայտնի է «Գյաբա» անունով։ Լայնություն (սմ)՝  101 Երկարություն (սմ)՝  392 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ գ. Բալլուջա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  24.04.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2783 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1206