Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ հիմնադաշտը բաժանված է 11 հավասարաչափ քառակուսիների, որոնք արված են կարմիր, շագանակագույն և կապույտ գույներով։ Այդ քառակուսիների մեջ տեղադրված են մեկական խոշոր զարդահորինվածքներ, որոնք հարդարված են թռչնագլուխներով։ Նրանց կենտրոնում կան աստղածաղիկներ։ Զարդահորինվածքների չորս կողմերում տեղադրված են մեկական կենդանապատկերներ, թռչնապատկերներ։ Ուն ի երեք զարդագոտի։ Ներքին, դեղին գույնով արված գոտին հարդարված է սվաստիկաներով, որոնք կցված են իրար, կենտրոնական գոտին՝ կեռիկազարդ շեղանկյունիներով, իսկ արտաքինը՝ շուշաններով։ Լայնություն (սմ)՝  95 Երկարություն (սմ)՝  385 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի-Ագուլիս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5806 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2685