Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կարմիր հիմնագույնի գորգադաշտը զարդանախշված է կապույտ հիմնագույնի երկու լրիվ և մեկ կիսատ բազմանկյունաձև մեդալիոններով։ Սրանք կենտրոնում զարդարված են դաշտի հիմնագույնի մեկական ուղղանկյուններով, որոնց երկու կողմից զիգզագ գծեր են ձգվում, իսկ դրանց միջև կան իրար մոտ դասավորված երկրաչափական մանր քառանկյուն պատկերներ ու զույգ վիշապի ոճավորումներ։ Ուղղանկյունները բոլորված են վիշապի չորսական խոշոր ոճավորումներով, որոնց կենտրոնից բարձրանում է «կենաց ծառը»։ Դաշտի մնացած մասերը զարդարված են կենաց ծառի 6 պատկերներով։ Ունի երկու զարդագոտի։ Ներքինը աստղածաղիկներով ու տերևանախշերով է զարդարված, իսկ արտաքինը՝ վարդակներով ու բուսանախշերով։
Լայնություն (սմ)՝ 156Երկարություն (սմ)՝ 255Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 24.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3641
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1832