Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտն ունի մուգ կարմիր հիմնագույն, այն զարդարված է կենտրոնական մասով ձգված վեց համակենտրոն, կեռանախշ, արտաքին կողմից բեկբեկուն եզրեր ունեցող բազմանիստ հորինվածքներով։ Այս հորինվածքներն իրենց մեջ ամփոփում են խաչանախշեր։ Դաշտի մնացած հատվածները լի են կեռանախշեր պարունակող ութանիստերով, վարդակներով, փոքրիկ շեղանկյուններով, խաչանախշերով, աստղանախշերով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին նեղ գոտիները զարդարված են սղոցատիպ նախշերով, իսկ կենտրոնինը՝ «գինու բաժակ» եզրանախշով։ Լայնություն (սմ)՝  143 Երկարություն (սմ)՝  333 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջավախք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7303 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3309