Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ունի բաց կապույտ հիմնագույն, որի վրա կապույտ, սպիտակ, կարմիր գույնի շերտերի օգնությամբ պատկերվել է արոտավայր։ Ձախ կողմում պատկերված են երկու կարմիր եղնիկներ, որոնք իմաստավորում են ծնող զույգի գաղափարը։ Աջ կողմում պատկերված է սպիտակ գագաթով սար։ Ներքևի մասում սպիտակ գույնի շերտի վրա կա հայատառ և թվական արձանագրություն՝ «1918 Ա, Նվարթ Աղաբէգեան»։ Գորգն ունի մեկ լայն զարդագոտի, որի մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են կարմիր գույնի վարդեր։
Լայնություն (սմ)՝ 126Երկարություն (սմ)՝ 218Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼոռիՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918թ.Հայտնաբերման ժամանակը՝ 24.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3555
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1746