Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր և մեկ ավելի փոքր զարդաշրջանակներ։ Խոշոր զարդաշրջանակներն ունեն կապտա-կանաչավուն հիմնագույն և հիշեցնում են աստղածաղիկ, հարդարված են մուգ կապույտ գույնի իրար նայող ոճավորված զույգ վիշապապատկերներով։ Փոքր զարդաշրջանակը կտրտված եզրերով շեղանկյունաձև հորինվածք է հարդարված բազմաթերթ վարդակներով։ Դաշտի վերևի մասում կա հայատառ արձանագրություն «1927 ԳՐՎԱ»։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին գոտին սղոցատիպ է, արտաքինի կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկրաչափականացված բուսանախշեր։ Լայն գոտին պարունակում է խոյեղջյուրներ պարչունակող ժապավեն։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7300 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3306