Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնադաշտի վրա պատկերված են կարմիր գույնի ութանկյունատիպ չորս մեծ, միմյանց միացած զարդաշրջանակներ, վերջիններիս մեջ ամփոփված են մեկական մեծ վարդակներ, որոնք իրենց մեջ ընդգրկում են նույնատիպ կարմրագույն վարդակներ։ Գորգը գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու դարչնագույն հիմնագույնի վրայով անցնում է զիգզագ գծաժապավեն, որի արանքներում պատկերված են ծաղկանախշեր։ Ներքին և արտաքին գոտիների վրա պատկերված են խաչանախշեր։ Լայնություն (սմ)՝  126 Երկարություն (սմ)՝  388 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3567 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1758