Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի կապույտ հիմնագույնի վրա պատկերված է կարմիր հիմնագույնի մի խոշոր բազմանիստ, որն իր մեջ պարփակում է երկու կողմից ելուստավոր մեկ այլ բազմանիստ։ Վերջինիս մեջ ամփոփված է «Լամպա» գորգերին բնորոշ զարդահորինվածքներ։ Խոշոր զարդաշրջանակի վերնամասում կա արձանագրություն «1929 թ. հ. մ. դ.»։ Դաշտի չորս անկյունները լրացված են վարդապատկերներով։ Գորգն ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են ծաղկեշղթաներով, կենտրոնական լայն գոտին՝ խաչահիմք մանր համակենտրոն վարդակներով և բուսանախշերով։
Լայնություն (սմ)՝ 158Երկարություն (սմ)՝ 220Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1929թ.Հայտնաբերման ժամանակը՝ 05.01.1989թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7498
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3432