Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված են կապույտ գույնի նարնջագույն եզրերով ծաղկանախշերի երկրաչափականացված զարդապատկերներ, որոնք ներկայացված են կանոնավոր շարքերով։ Գոտևորում է երեք զարդագոտի և նույնքան նեղ երիզներ։ Կենտրոնական գոտու նարնջագույն հիմնագույնի վրա պատկերված են տերևանախշեր և շեղանկյուն շրջանակների մեջ ամփոփված կեռխաչանախշի խորհրդանշաններ։ Այս գոտու վրա կա նաև արձանագրություն «1909 ա. ս.»։ Նեղ երիզների վրա պատկերված են շախմատաձև նախշեր։ Լայնություն (սմ)՝  148 Երկարություն (սմ)՝  245 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալաշկերտ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Հայտնաբերման ժամանակը՝  11.04.1981 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2780/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1203