Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի կարմիր հիմնագույն, որի կենտրոնով անցնում են երեք խոշոր խաչահիմք հորինվածքներ, վերջիններս երկու կողմից ունեն եռանկյունաձև, իսկ հաջորդ երկու կողմից ուղղանկյունաձև ելուստներ և հարդարված են թռչնագլուխներ պարունակող վարդակներով, ութաթերթ ծաղկանախշերով։ Դաշտի ազատ մնացած տարածքը լրացված է աստղածաղիկներով, նշաձև պատկերներով և մանր վարդակներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են օձագալար նախշերով, իսկ կենտրոնական գոտին՝ գինու բաժակ նախշով։ Լայնություն (սմ)՝  100 Երկարություն (սմ)՝  190 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  28.02.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7616 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3533