Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կենտրոնում, կարմիր հիմնագույնի վրա, պատկերված է մի քառաթև փղոսկրագույն հորինվածք։ Վերջինիս կենտրոնում կեռիկներով զարդարված մի զարդանախշ է պատկերված։ Քառաթև հերինվածքի նիստերին պատկերված են ոճավորված վիշապի դասական պատկերներ։ Այս ամբողջը շրջափակված է բուսանախշերով ծածկված մի նեղ շրջանակով։ Մնացած հատվածը մուգ մոխրագույն հիմնագույնով է։ Դաշտի մնացած տարածքը հարդարված է վարդակներով, կենաց ծառի խոշոր զարդանախշերով և այլ մանր պատկերներով, այդ թվում՝ աստղի և կիսալուսնի։ Ունի երեք զարդագոտի, եզրայիններոը նեղ են՝ տերևանախշերով ծածկված։ Կենտրոնականը բաց դեղնավուն է, ծածկված աստղաձև զարդանախշերի իրար կցված պատկերներով՝ բնորոշ արծվագորգերին և ուշ շրջանի վիշապագորգերին։ Ունի կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  169 Երկարություն (սմ)՝  265 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Դիզակի գավառ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2892 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1280