Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ հիմնագույնի վրա պատկերված են 3 մեդալիոններ, որոնց մեջ ամփոփված են ոճավորված վիշապներ, աստղածաղիկներ, բուսանախշեր։ Դաշտի ազատ մասը լրացված է թռչնանախշերով, շեղանկյունիներով, աստղածաղիկներով։ Ունի 3 զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու վրա պատկերված են եղևնանախշեր (գինու բաժակ): Արտաքին և ներքին գոտիների վրա պատկերված է «Տ»-աձև նախշերի շարք։ Ունի արձանագություն «1946»։ Լայնություն (սմ)՝  117 Երկարություն (սմ)՝  318 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Հայտնաբերման ժամանակը՝  12.01.1983թ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4118/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2392