Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա երկայնական ուղղությամբ դասավորված են չորս, բեկբեկուն եզրերով բազմանիստեր, որոնք հարդարված են կենաց ծառի ոճավորված պատկերներով։ Բազմանիստերը երկու կողմից երիզված են կեռիկազարդ հորիզոնական զարդաշերտերով։ Ազատ տարածությունը լրացված է վարդակներով, կենդանական և բուսական պատկերներով։ Ունի երեք զարդագոտի և չորս գծանախշ։ Ներքին և արտաքին գոտիները գեղազարդված են ծաղկաշղթաներով, իսկ կենտրոնինը՝ «գինու բաժակ» եզրանախշով։ Լայն գոտու վրա կա արձանագրություն «1921»։
Լայնություն (սմ)՝ 122Երկարություն (սմ)՝ 300Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1921թ.Հայտնաբերման ժամանակը՝ 31.07.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6938/92
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3067