Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են աստիճանաձև կտրտված եզրերով չորս զարդաշրջանակ, որոնց կենտրոններում տեղադրված են չորս ծայրերին խաչեր ունեցող շեղանկյուն պատկերներ։ Ունի չորս զարդագոտի։ Արտաքինը հարդարված է փոքրիկ ծաղկաշրջանակներով, երկրորդն ու ներքինը՝ թռչնագլուխներով, լայնը՝ երկրաչափականացված խոյանախշերով և թռչնագլուխներով և մեկընդմեջ տեղադրված զարդաշրջանակներով։ Օգտագործված են բնական ներկանյութեր, 8 գույն, հենքաթելը ոլորված բնական գույնի բուրդ է, միջնաթելը՝ վարդագույն։
Լայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 350Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՈւտիքՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. 20-ական թթ.Հայտնաբերման ժամանակը՝ 28.02.1990թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7663
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3580