Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմրա-շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են երեք զարդահորինվածքներ, երկուսը ուղղանկյուն ձգված եզրերով, իսկ կենտրոնինը՝ ելուստավոր բազմանիստ։ Ազատ տարածքը լրացված է վարդակներով, կեռիկազարդ շեղանկյունիներով, զույգ ոճավորված կենդանապատկերներով և զույգ ձեռքի թաթերով։ Երիզված է երեք զարդագոտիներով։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են «շուշան» եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ «գինու բաժակ» նախշով։ Մի կողմից ավարտվում է կարճ ծոպերով։ Պատկանում է աղոթագորգերի դասին։ Լայնություն (սմ)՝  105 Երկարություն (սմ)՝  237 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7489 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3423