Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք հատ բազմանկյուն, սլաքաձև զույգ ելուստներով մեդալիոններ, որոնց մեջ ամփոփված են կեռիկներով, ծառանախշերով բոլորված ուղղանկյուն շրջանակներ։ Դաշտի վրա կան սլաքաձև զույգ ելուստներով՝ ուղղանկյունատիպ, աստիճանաձև կտրտված եզրերով չորս պատկերներ, աստղանախշեր, կեռազարդ շեղանկյունիներ և մարդու երեք ֆիգուր։ Դաշտի վրա կա արձանագրություն «1948»։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու սև հիմնագույնի վրա պատկերված են գույնզգույն աստղածաղիկներ, ներքին գոտու հողագույնի վրա՝ պարույրազարդեր, իսկ արտաքինի վրա՝ խաչանախշեր։
Լայնություն (սմ)՝ 134Երկարություն (սմ)՝ 290Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք-ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1948թ.Հայտնաբերման ժամանակը՝ 31.03.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2773/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1196