Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Բնօրինակի անվանում՝
Վարանդա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ հիմնագույնի վրա ներկայացված է երեք շեղանկյուն զարդանախշեր, որոնց եզրերից ձգվում են ուղիղ ելուստներ։ Զարդանախշի կենտրոնում ոճավորված ծաղկանախշ է։ Ամբողջ զարդանախշը բնորոշ է արծվագորգերի նախշին։ Գլխավոր զարդանախշերը միմյանցից բաժանվում են հորիզոնական առանցքով ձգվող ծաղկանախշերի շարքով։ Ունի արաբատառ արձանագրություն «1903» և «1921»։ երիզված է երեք զարդագոտիներով։ Կենտրոնականի կարմիր հիմնագույնի վրա ներկայացված են տերևների ճյուղավորված նախշեր։ Հայտնի է «Վարանդա» անունով, Ջրաբերդ գորգերի տարբերակ է։
Լայնություն (սմ)՝ 139Երկարություն (սմ)՝ 251Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1903-1921թ.Հայտնաբերման ժամանակը՝ 28.08.1979թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1004
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-439