Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի գորգադաշտը զարդարված է ամբողջ դաշտը գրավող խոշոր վահանաձև հորինվածքով, որն իր մեջ ամփոփում է մեկ այլ նմանաձև հորինվածք։ Վերջինս զարդարված է կարմիր հիմնագույնի չորս ութանկյուններով, որոնց կենտրոնում պատկերված են կեռանախշ ելուստներ ունեցող ուղղանկյուններ և շեղանկյուններ։ Դաշտի չորս անկյուններում պատկերված են կեռանախշեր։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնի լայն գոտին զարդարված է կեռանախշեր պարունակող փոքրիկ ութանկյուններով, իսկ ներքին և արտաքին նեղ գոտիները՝ սղոցատիպ նախշերով։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7288 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3294