Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի ալ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են իրար կցված կտրտված եզրերով երեք վեցանիստեր, որոնք երիզված են վարդակներ պարունակող իրար կցված շեղանկյունիներով։ Վեցանիստերը լրացված են խիտ դասավորված մանր նշապատկերներով, իսկ կենտրոնում տեղադրված է «Ջրաբերդ» տիպի գորգերին բնորոշ վարդակ։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Լայն գոտին լրացված է գագաթներով իրար կցված եռանկյունիների պատկերներով, նրան հարող եզրագոտիները պարունակում են ժապավենաձև նախշեր։
Լայնություն (սմ)՝ 106Երկարություն (սմ)՝ 195Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Վայոց ձորՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 24.01.1989թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7375/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3341