Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմրավուն հիմնագույնի վրա ներկայացված են թեք ելուստներով բոլորված, շեղանկյունաձև տարածված երեք մեդալիոններ, վերջիններիս հողագույն հիմնագույնի վրա պատկերված է մեկական քառաթև հորինվածքներ, որոնց կենտրոնում՝ վեցանկյուն շրջանակի մեջ, ամփոփված է բուսանախշ, որի չորս ծաղկաթերթերը դասավորված են խաչաձև առանցքի շուրջը։ Գոտևորող լայն զարդագոտւ սպիտակավուն հիմնագույնի վրա պատկերված են աստղածաղիկներ։ Դաշտը զարդարված է «արծվագորգերին» բնորոշ հորինվածքներով։ Լայնություն (սմ)՝  149 Երկարություն (սմ)՝  282 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք-Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  29.08.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2647/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1128