Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Բնօրինակի անվանում՝
Ուղեգորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ուղեգորգի կապույտ հիմնագույնի վրա ձգվում են իրար կցված վեցանիստ զարդահորինվածքներ (կարմիր, կապույտ, բաց նարնջագույն հիմնագույներով), որոնք գեղազարդված են տերևանախշերով, իրար կցված ութանիստ պատկերներով և փոքրիկ նշաձև նախշերով։ Դաշտի ազատ տարածքը լրացված է փոքրիկ նշաձև նախշերով, ատամնավոր եզրեր ունեցող փոքրիկ շեղանկյունիներով։ Գոտևորված է հինգ զարդագոտիներով։ Ներքին և չորրորդ գոտիները հարդարված են տերևանախշերով, երրորդը և հինգերորդը՝ նշաձև նախշերով, իսկ երկրորդը՝ կեռիկազարդ շեղանկյունիներով և սլաքաձև նախշերով։ Մի կողմից ունի հյուսածո երիզ։
Լայնություն (սմ)՝ 105Երկարություն (սմ)՝ 435Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Զանգեզուր-ՄեղրիՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 25.12.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7296
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3302