Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմրավուն հիմնագույնի վրա պատկերված է կապույտ հիմնագույնով երկու կողմից խաչանշաններ ունեցող ութանկյունաձև մի խոշոր պատկեր: Պատկերն ունի չորսական խոշոր կեռիկ և սեպաձև ելուստ: Ներսում ամփոփված է մի ութանկյուն, վերջինիս ներսում՝ ութթևանի մի նախշ, յուրաքանչյուր թևի վրա մեկ աստղածաղիկ: Կենտրոնում կա կեռիկազարդ շեղանկյուն: Դաշտի անկյուններում կան վարդակներ և կեռիկազարդ մանր շեղանկյուններ:
Ունի երկու եզրագոտի, որոնցից կապույտ հիմնագույնով ներքինն ավելի լայն է՝ նախշազարդված իրար կցված խոյակներով ու թռչունների սխեմատիկ պատկերներով, արտաքինը՝ շուշանանախշով:
Լայնություն (սմ)՝ 105Երկարություն (սմ)՝ 178Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Տավուշ-ԳարդմանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 22.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3681
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1872