Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ գորգադաշտի շագանակագույն հիմնագույնի վրա ուղիղ շարքով պատկերված են հինգ կեռիկազարդ շեղանկյուններ, որոնք երկու կողմից ունեն խարսխաձև ելուստներ։ Նրանց միջև ընկած տարածքը լրացված է կեռիկազարդ եռանկյունաձև երկրաչափական պատկերներով։ Ունի երեք եզրագոտի։ Կենտրոնական եզրագոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են խոյագլուխներ պարունակող ութանկյուն շրջանակներ և եռանկյունաձև նախշեր։ Նրան հատող երկու եզրագոտիների վրա պատկերված են «կենաց ծառի» ոճավորված պատկերներ և ութաթերթ վարդակներ։ Գոտիները իրարից տարանջատվում են սպիտակ-կարմիր կետագծերով Լայնություն (սմ)՝  127 Երկարություն (սմ)՝  248 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.05.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6928/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3024