Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կենտրոնում պատկերված է ութանկյունատիպ խոշոր շրջանակ, որի կարմիր հիմնագույնի վրա շեղանկյունատիպ հորինվածք է: Վերջինիս սպիտակավուն հիմնագույնի վրա ամփոփված է խաչաձև վարդակ: Շեղանկյուն շրջանակի եզրերը հարդարված են ծաղկանախշերով: Կենտրոնական հորինվածքի լայնական ուղղությամբ անցնում է լայն զարդաշերտ, որի բալագույն հիմնագույնը գեղազարդված է ոճավորված թռչնապատկերներով: Ունի չորս եզրագոտի. արտաքին գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են աստղածաղիկներ, կանաչավուն հիմնագույնով գոտու վրա՝ տերևաձև նախշեր, կարմիր հիմնագույնով գոտու վրա՝ շախմատաձև մանրիկ նախշեր, սպիտակ հիմնագույնով ներքին գոտին հարդարված է ծաղկազարդ ոլորանախշերով: Լայնություն (սմ)՝  98 Երկարություն (սմ)՝  150 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սեբաստիա- Սպահան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  13․10․1983թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4594/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2518