Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ շագանակագույն գորգադաշտի վրա պատկերված է ինը ութանիստ զարդաշրջանակ՝ կարմիր, սպիտակ, կապույտ, կանաչ հիմնագույնով՝ հարդարված կենտրոնում կեռանախշ փոքր շեղանկյուն պարունակող քառանիստ շրջանակով, որի գագաթներից դուրս են գալիս մեկական գծանախշ ելուստ, երկու կողմից՝ իրար հանդիպակաց՝ մեկական կամարաձև հորինվածք: Ութանիստ շրջանակների միջև պատկերված են զույգ մանր շեղանկյուններ, կեռանախշերով հարդարված շեղանկյուններ, թռչնապատկերներ: Ունի երեք եզրագոտի։
Լայնություն (սմ)՝ 110Երկարություն (սմ)՝ 330Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 24.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3718
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1909