Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի մուգ վարդագույն հիմնագույնի վրա պատկերված են միմյանց կցված վարդյակներ՝շրջանակների մեջ ամփոփված։Դաշտը բոլորված է վեց զարդագոտիով։ Լայն զարդագոտու փղոսկրագույն հիմնագույնը հարդարված է գինու բաժակ զարդանախշով։ Նկարագրված զարդագոտուց վերև և ներքև անցնում են մանրիկ շեղանկյունիներ և գագաթներով միմյանց կցված եռանկյունիներ, իսկ հաջորդի վրա Տ–աձև ոլորանախշեր։ Արտաքին զարդագոտին կազմված է երկշարք «սղոցանախշից»։
Լայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 180Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 17.07.1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
113/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-74