Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կապույտ հիմնագույնով վեցանկյուն շրջանակի կենտրոնում պատկերված է աստիճանաձև եզրերով կարմիր գույնի երկու մեդալիոն, որոնց կցված են կեռանախշ եռանկյուն մեկական հավելվածներ: Մեդալիոնների ներսում՝ կապույտ գույնի ութանկյուն շրջանակի մեջ, ամփոփված է կարմիր գույնի աստղանախշ: Ունի երեք եզրագոտի. կենտրոնական լայն գոտու մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են թեքությամբ, սրածայր եզրերով,սանդուղք հիշեցնող նախշեր, իսկ նրանց մեջընդմեջ՝ գինու բաժակ նախշեր: Ներքին և արտաքին գոտիները կազմված են կարմիր-կապույտ ալիքաձև զարդաժապավենից:
Լայնություն (սմ)՝ 132Երկարություն (սմ)՝ 195Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Վայոց ՁորՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ․ սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 21․05․1981թՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2872
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1262