Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի հիմնագույնը բաց շագանակագույն է՝ հիմնական զարդանախշը համակենտրոն խաչաձև, ատամնավոր և կեռխաչ եզրերով շեղանկյունիների, բազմանիստերի համադրությունն է: Վերին մասում մուգ շագանակագույնով գործված են ուղտեր, կենտրոնական մասում՝ իրար հանդիպակաց կնոջ և տղամարդու պատկերներ են: Դաշտի բաց մասերում կենաց ծառերի, ներքևում՝ կենդանիների, «ա» տառի նմանությամբ զարդապատկերներ են: Ունի բազմաշերտ և բազմաձև եզրագոտի. դաշտին կից գոտին՝ մուգ շագանակագույնի վրա զիգզագներ, հաջորդողը՝ավելի լայն, երկրաչափական և բուսական զարդանախշերով, երրորդը՝ ոճավորված, դարչնագույն և վարդագույն մեղվաձև զարդաշղթայով:
Խտությունը՝ 25 x 27 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 3, շագանակագույն
Գույները՝ բնական, արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 240Նյութը՝ ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՆախիջևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ- 20-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12249